Apple-ը կներկայացնի iPad 4-ի նորացված տարբերակները փետրվարի 5-ին

18:34 • 29.01.13

Ամերիկյան Apple ընկերությունը հայտարարել է, որ շուտով վաճառքի կհանի 4-րդ սերնդի iPad-ի նորացված տարբերակը, որը նիշքերի (ֆայլ) պահպանման կրկնակի հնարավորություն կունենա։ Ինչպես նշում է news.cnet.com կայքը, նոր սարքը կունենա 128 գիգաբայթ ծավալով հիշողություն, ինչպես նաև Wi Fi:  Իսկ ինչ վերաբերում է նորույթի գնին, ապա այն կկազմի 799 դոլար։

 

Սակայն դրանից զատ, կներկայացվի նաև iPad-ի բջջային տարբերակը, որը կարժենա ավելի թանկ՝ 929 դոլար։ Նորույթները վաճառքի կհանվեն փետրվարի 5-ին։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Apple-ը պատրաստվում է ներկայացնել 5-րդ սերնդի iPad-ն այս տարվա մարտին։ Նորույթի լուսանկարներն այսօր հրապարակել է Business Insider կայքը։
 

Apple-ը կներկայացնի iPad 4-ի նորացված տարբերակները փետրվարի 5-ին