Google Maps-ում հայտնվել են Հյուսիսային Կորեայի քարտեզները
Հյուսիսային Կորեայի քաղաքների քարտեզները հայտնվել են հայտնի Google Maps ռեսուրսում, որտեղ ներկայացված են նաև արբանյակից արված Երկրի լուսանկարները, հայտնում է BBC-ն։
Մինչ այդ կայքում գրեթե ոչ մի տեղեկություն չի եղել Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության քաղաքների վերաբերյալ։ Հյուսիսային Կորեայի քարտեզները հասանելի են նաև Google Map Maker ռեսուրսում, որը թույլ է տալիս սովորական օգտատերերին ինքնուրույն ավարտել քարտեզի բացակայող կամ ոչ ստույգ հատվածները։
Google-ի ներկայացուցիչների խոսքով՝ նոր քարտեզներն օգտատերերին ավելի շատ տեղեկություն են առաջարկում, քան կար նախկինում։
Քարտեզները հրապարակվել են Google ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդթի՝ Հս. Կորեա կատարած մասնավոր այցից հետո։










