Business Insider-ը հրապարակել է iPad 5-ի հնարավոր լուսանկարները
Լրատվամիջոցներում երկար ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում այն մասին, որ Apple-ը նոր iPad 5-ը կթողարկի այս մարտին։ Այս կապակցությամբ Business Insider-ը հրապարակել է մի շարք լուսանկարներ, որոնք, ըստ 9to5Mac կայքի, պնդման, 5-րդ սերնդի նոր iPad-ի լուսանկարներն են։
Նախկինում հաղորդվել է, որ iPad 5-ն արտաքուստ շատ նմանություններ կունենա iPad Mini-ի հետ, սակայն դրա էկրանը կունենա 9.3 սմ տրամագիծ։ Բացի այդ, այն կլինի ավելի բարակ ու թեթև։
Ստորև ներկայացված լուսանկարներն արվել են Չինաստանի գործարաններից մեկում, որը զբաղվում է iPad-ի մասերի արտադրությամբ։










