Ֆիզիկոսները միապիկսել տեսախցիկների միջոցով եռաչափ պատկերներ են ստացել

23:00 • 29.01.13

Չինացի ֆիզիկոսները կատարելագործել են տեսողական «ուրվականներ» նկարելու տեխնիկան՝ միապիկսել տեսախցիկից եռաչափ պատկերներ ստանալով: Այս մասին հայտնում է Lenta.ru կայքը՝ հղում կատարելով Technology Review բլոգին:


Տեսողական «ուրվականներ» նկարելու ձևը սկզբունքայնորեն տարբերվում է ավանդական թվային լուսանկարների ձևից: Այն իրենից ենթադրում է օբյեկտը լուսավորող լույսի և օբյեկտի կողմից անդրադարձվող լույսի համեմատությունը: Օրինակ, միապիկսել տեսախցիկները օբյեկտը ճառագայթում են բարդ ամպլիտուդային բնութագիր ունեցող լազերի լույսով: Հետագայում վերլուծելով այն, թե ստացված լույսը ինչով է տարբերվում արձակվածից, կարելի է վերականգնել երկչափ լուսանկարներ:


Նոր աշխատանքի մեջ գիտնականները ցույց են տվել, որ միապիկլսել տեսախցիկները կարելի է օգտագործել եռաչափ լուսանկարներ ստանալու համար, եթե լազերային լույսը բաժանվի առանձին բռնկումների: Այդ դեպքում յուրաքանչյուր բռնկումը լուսավորում է օբյեկտի խորության որոշակի կտրվածքը: Ստացված կտրվածքները կարել է հավաքել մեկ եռաչափ նկարի մեջ:


Ֆիզիկների հայտնագործությունը կգրավի զինվորականների ուշադրությունը, որովհետև այն հնարավորություն է տալիս ամպերի և մառախուղի միջից «տեսնել» եռաչափ պատկերներ:

 


 

Ֆիզիկոսները միապիկսել տեսախցիկների միջոցով եռաչափ պատկերներ են ստացել