Գեյերը նվազ սթրեսային են, քան հետերոսեքսուալները. հետազոտություն

20:30 • 29.01.13

Մոնրեալի համալսարանի գիտնականները ստուգել են կորտիզոլի՝ ստրեսի հորմոնի մակարդակը միասեռականների, բիսեքսուալների և հետերոսեքսուալների դեպքում, հայտնում է Courier Mail-ը:

 

Հետազոտությամբ պարզվել է, որ, ի զարմանս գիտնականների, գեյերն ու բիսեքսուալները նվազ դեպրեսիվ ախտանիշեր ունեն, քան ավանադական սեռական կողմնորոշում ունեցողները: Նրանց դեպքում նաև նվազ են սթրեսին արձագանքելու գործընթացները օրգանիզմում:

 

Միաժամանակ պարզվել է, որ ընտանիքի կամ ընկերների առաջ իրենց կողմնորոշումը բացահայտած միասեռականները նվազ հոգեկան խնդիրների ախտանիշներ ունեն:

 

Կանադացի գիտնականներն աշխատել են 87 կանանց ու տղամարդկանց հետ, որոնք հիմնականում 25 տարեկան են եղել:
 

Գեյերը նվազ սթրեսային են, քան հետերոսեքսուալները. հետազոտություն