Նոր Blackberry Z10-ի լուսանկարները հայտնվել են համացանցում

11:19 • 30.01.13

Համացանցում արդեն հայտնվել են կանադական Research in Motion ընկերության մոտ ժամանակներում ներկայացվելիք սմարթֆոններից մեկի՝ Blackberry Z10-ի լուսանկարները, հայտնում է LuxPlanet-ը։

 

Ոլորտի վերլուծաբաններն այս սմարթֆոնն արդեն կնքել են որպես «iPhone 5-ի քիլլեր». հեռախոսը վաճառքի կհանվի Կանադայում, փետրվարի 5-ին։

 

Blackberry Z10-ը դարձել է Research In Motion-ի առաջին սմարթֆոնը, որի աշխատանքը բացառապես հիմնված է սենսորային ղեկավարման վրա։ Նորույթի տեխնիկական բնութագիրը հետևյալն է. այն ունի 10,6 սմ սենսորային էկրան, 2 տեսախցիկ՝ առջևինը 2 մեգապիքսելանոց, հետևինը՝ 8 մեգապիքսելանոց, իսկ ներդրված հիշողության ծավալը կազմում է 16 գեգաբայթ, որից 2 գեգաբայթն օգտագործվում է որպես օպերատիվ հիշողություն։

 

Ըստ բրիտանական Carphone Warehouse առցանց խանութի տվյալների՝ նոր սմարթֆոնի գինը կկազմի 760 դոլար։
Բացի այդ, ընկերությունը պատրաստվում է ներկայացնել նաև Blackberry X10-ը, որը կունենա ավանդական ստեղնաշար։
 

Նոր Blackberry Z10-ի լուսանկարները հայտնվել են համացանցում