Այս օրը բիզնեսի պատմության մեջ. ստեղծվել է Mazda-ն, «Ռուբիկ-կուբիկ»-ն էլ՝ արտոնագրվել (լուսանկարներ)

12:04 • 30.01.13

Porsche


1951թ. հունվարի 30-ին մահացել է Porsche ընկերության հիմնադիր Ֆերդինանդ Պորշեն, հայտնում է forbes.ru-ն։ Նա ծնվել է 1875թ. սեպտեմբերի 3-ին, Ավստրիայում։


Աշխատանքն առաջին մեքենայի վրա սկսվել է 1898թ.։ 1900թ. Lohner-Porsche մոդելը Փարիզի միջազգային ցուցահանդեսում ստացել է «Գրան պրի»։ 1933թ. Պորշեն Ադոլֆ Հիտլերից ստացել է ազգային մեքենա մշակելու պատվեր։ Նրա մտահղացմամբ՝ դա պետք է լիներ մատչելի մեքենա 2 մեծահասակների և 3 երեխաների համար, որը կկարողանար ժամում զարգացնել 100կմ արագություն։ Այդպես ստեղծվել է Volkswagen Käfer մոդելը։


Հիտլերի հետ համագործակցության համար Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Պորշեն ձերբակալվել է ֆրանսիացիների կողմից։ 20 ամիս բանտում անցկացնելուց հետո նրա մոտ առողջական խնդիրներ են ի հայտ եկել։
Ֆերդինանդ Պորշեի մահից հետո նրա գործը շարունակել է թոռը՝ նույնպես Ֆերդինանդ, ով ստեղծել է լեգենդար Porsche 911-ը։


Ռուբիկի խորանարդ կամ «Ռուբիկ-կուբիկ»

 


1975թ. հունվարի 30-ին ճարտարագիտություն դասավանդող հունգարացի Էռնյո Ռուբիկը հայց է ներկայացնում Ռուբիկի խորանարդի համար արտոնագիր ստանալու նպատակով։ Մինչ օրս վաճառվել է ավելի քան 350 մլն օրինակ, ինչը դարձրել է «Ռուբիկ-կուբիկն» աշխարհի ամենահայտնի խաղերից մեկը։ Գլուխկոտրուկի իրավունքը պատկանում է Seven Towns Lmt ընկերությանը, որը պատկանում է հայտնագործողի ընկերոջը՝ Թոմ Կրեմերին։


Mazda

 


1920թ. հունվարի 30-ին ճապոնացի Ձյուձիրո Մացուդան հիմնել է Mazda ընկերությունը։ Ընկերությունը, որն առաջին տարիներին անվանվել է Toyo Kogyo, սկսել է իր գործը մեքենաշինական սարքերի արտադրությամբ։ Սակայն արդեն 1930-ական թթ. կենտրոնացել է մոտոցիկլների թողարկման վրա։ 1931թ. ընկերությունը վերանվանվել է Mazda՝ զրադաշտական աստված Ախուրա Մազդայի պատվին։


Մեքենաների արտադրությամբ ընկերությունը սկսում է զբաղվել 1960-ական թթ. սկզբին, իսկ 1967թ. թողարկվում է առաջին մեքենան։ Այդ ժամանակ էլ ընկերության բաժնետոմսերի 25%-ը գնում է ամերիկյան Ford Motors-ը։


Համակարգչային մկնիկի ստեղծողը

 


1925թ. հունվարի 30-ին Պորտլենդում ծնվել է համակարգչային մկնիկի ստեղծող Դուգլաս Էնգելբարտը։ Իր մշակումները նա ներկայացրել է 1968թ. The Mother of All Diamonds ցուցահանդեսում, որտեղ և առաջին անգամ ներկայացվել է համակարգչային մկնիկը։
 

Այս օրը բիզնեսի պատմության մեջ. ստեղծվել է Mazda-ն, «Ռուբիկ-կուբիկ»-ն էլ՝ արտոնագրվել (լուսանկարներ)