Կատուները մոլորակի էկոհամակարգի համար լուրջ վտանգ են ներկայացնում. հետաազոտություն

00:03 • 30.01.13

Վայրիացած տնային կատուները ԱՄՆ տարածքում տարեկան ոչնչացնում են մինչև 4 մլրդ վայրի թռչուններ և մոտ 20 մլրդ մանր կաթնասուններ. այս պարագայում կատուներին կարելի է ընդհանուր առմամբ համարել մոլորակի ողջ էկոհամակարգի բարեկեցության գլխավոր վտանգներից մեկը, հայտարարում են բնապահպանները, Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածում:


Վայրենացած տնային կենդանիները մարդկային բացարձակապես բոլոր  բնակատեղերի անբաժան մասն են կազմում: 

Պատմությանը լավ հայտնի են փաստերը, երբ անտուն կատուների հայտնվելը տարբեր կղզիներում կամ Ավստրալիայում և Նոր Զելանդիայում հանգեցրել է թռչունների և մանր կաթնասունների բազմաթիվ տեսակների լիակատար ոչնչացման:
ԱՄՆ Վաշինգտոնի Սմիթսոնյան բնապահպանության համալսարանի գիտական խումբը` Սքոթ Լոսսի ղեկավարմամբ փորձել է գնահատել, թե որքան վնաս կարող են հասցնել ԱՄՆ-ում վայրի կատուները այլ տեսակներին, երբ դրանց թիվն արդեն 21-րդ դարի սկզբին հասել է 60 միլիոնի և շարունակում է աճել:


Այդ նպատակով գիտնականները համատեղել են մի քանի հետազոտությունների տվյալներ, որոնք նվիրված են վայրենացած կատուների կյանքին:


Պարզվել է, որ ամեն կատու տարեկան միջինը ուտում է մոտ 36 թռչուն և ավելի քան 200 մանր կաթնասուն:
Գիտնականների հաշվարկներով, վայրենացած կատուները և նրանց տնային ազգակիցները տարեկան 2.3-ից 4 միլիարդ թռչուն են վերացնում և 6.9-20 մլրդ կաթնասուն` միայն ԱՄՆ տարածքում:


Հետազոտության հեղինակները նշում են, որ ոչնչացման ահռելի թիվը խոսում է անտուն կատուների թվի վերահսկման սուր անհրաժեշտության մասին:

Իրավիճակը վատթարանում է նրանով, որ դեռ տվյալներ չկան այն մյուս բոլոր կենդանիների, օրինակ, ամֆիբիաների և սողունների ոչնչացման քանակի մասին, որոնց ևս ուտում են կատուները:


 

Կատուները մոլորակի էկոհամակարգի համար լուրջ վտանգ են ներկայացնում. հետաազոտություն