Իտալիայում վերսկսվել է Դոլչեի և Գաբանայի դեմ դատը
Միլանում վերսկսվել է հայտնի դիզայներներ Դոմենիկո Դոլչեի և Ստեֆանո Գաբանայի դեմ դատական գործընթացը, հայտնում է Вести-ն: Նրանց մեղադրում են մոտ 1 մլրդ եվրոյի չափով հարկերից խուսափելու համար:
Մոդելագործները հերքում են մեղադրանքները և սպառնում հեռանալ երկրից՝ Իտալիայից: Հարկային-ֆինանսական վերահսկման իտալական մարմնին նման կասկածի տեղիք էր տվել այն, որ հայտնի ապրանքանիշն իր բիզնեսը տեղափոխել էր «հարկային դրախտ» Լյուքսեմբուրգ:
Հետաքրքրական է, սակայն, այն, որ դատարանը դեռ 2 տարի առաջ նույն գործով հրահանգել էր դադարեցնել նրանց քրեական հետապնդումը՝ հանցակազմ չտեսնելով նյութերում:
Աղբյուրը նշում է, որ հայտնի դիզայներներին 5 տարվա ազատազրկում է սպառնում, սակայն հիշեցնում է, որ Իտալիայում նման դեպքերում դատարանները և մեղադրյալները «պայմանավորվում են»:










