Տնային պայմաններում պատրաստված դիալիզի սարքը 13 տարի օգնում է չինացուն ողջ մնալ

17:59 • 30.01.13

Չինաստանի Նանկին քաղաքի բնակիչ Հու Սոնվենը հայտնվել է միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ պարզվել է, որ տղամարդը 13 տարի շարունակ կարողացել է պահպանել իր գոյությունը տնային պայմաններում պատրաստված դիալիզի սարքի շնորհիվ։

 

Ինչպես նշում է Oddity Central-ը, 1993թ. բժիշկները Սոնվենի մոտ ախտորոշել են երիկամային հիվանդություն։ Այդ պահից ի վեր նա ստիպված է եղել շաբաթական 6 օր այցելել հիվանդանոց՝ դիալիզի օգնությամբ արյունը մաքրելու համար, իսկ յուրաքանչյուր այցի վճարը կազմել է 80 դոլար։

 

Նրա ընտանիքը կարողացել է վճարել այդ գումարները 6 տարի շարունակ, սակայն դրամական միջոցների սպառումից հետո հիվանդը որոշել է ստեղծել դիալիզի սեփական սարքը։

 

«Երբ բժիշկներն իմացան իմ բռնած գործի մասին, նրանք  ծիծաղեցին ու ասացին,թե ես պարզապես խենթ եմ։ Սակայն փաստն այն է, որ արդեն 13 տարի է՝ ես այս սարքի շնորհիվ ողջ եմ և հսկայական գումարներ չեմ ծախսում»,- պատմել է տղամարդը։
 

Տնային պայմաններում պատրաստված դիալիզի սարքը 13 տարի օգնում է չինացուն ողջ մնալ