WhatsApp-ը կդառնա վճարովի

15:55 • 30.01.13

WhatsApp Messenger հավելվածը, որը թույլ է տալիս փոխանակվել ակնթարթային հաղորդագրություններով 3G/EDCE և Wi-Fi ցանցերում, կդառնա վճարովի, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով The Standard-ին։

 

Հավելվածի ստեղծողը սկսել է տեղեկացնել Հոնկոնգի՝ Android բջջային պլատֆորմով սմարթֆոնների օգտատերերին, որ նրանք պետք է յուրաքանչյուր տարի 99 ցենտ վճարեն, եթե ցանկանում են շարունակել աշխատանքը հավելվածի հետ։ Blackberry-ի, Windows պլատֆորմով սմարթֆոնների և Nokia հեռախոսների օգտատերերը նույնպես պետք է վճարեն յուրաքանչյուր տարի։


iPhone-ից օգտվողները, սակայն, կվճարեն միայն մեկ անգամ, այնուհետև օգտատերերը կարող են ներբեռնել հավելվածն անսահմանափակ քանակով։


WhatsApp-ը, որը թույլ է տալիս փոխանակվել անվճար տեքստային հաղորդագրություններով, երկար ժամանակ ամենաշատ ներբեռնվող հավելվածն էր։


Android-ով սմարթֆոնների շատ օգտատերեր այս քայլը խտրական են համարել։

 

Հավելվածի ստեղծողներ Բրայան Էկտոնն ու Յան Կոումն իրենց բլոգում գրել են, որ վճար են գանձում օգտատերերից, քանի որ չեն ցանկանում գովազդ վաճառել։

 

WhatsApp-ը կդառնա վճարովի