2012-ին Facebook-ի շահույթը նվազել է 95%-ով

12:00 • 31.01.13

Facebook սոցիալական ցանցը հրապարակել է իր ֆինանսական հաշվետվությունը, համաձայն որի՝ անցած տարվա վերջին եռամսյակում և ողջ 2012 թվականին ընկերության շահույթը կտրուկ նվազել է։ Նախորդ տարվա 4-րդ եռամսյակում զուտ շահույթն ընկել է 79%-ով՝ հասնելով 64 մլն դոլարի, հայտնում է Газета-ն՝ հղում անելով Bloomberg-ին։

 

Սակայն փաստաթղթում նաև նշվում է, որ նույն ժամանակահատվածում բջջային հեռախոսներից սոցկայք մտնող օգտատերերի թիվն առաջին անգամ պատմության մեջ գերազանցել է համակարգիչներից Facebook մտնող օգտատերերի թվին։ Բացի այդ, գովազդից ստացված եկամուտների 23%-ը ստացվել է բջջային գովազդի շնորհիվ, և համեմատության համար նշվում է, որ 2013թ. 3-րդ եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է ավելի քիչ՝ 14%:

 

Ընդհանուր առմամբ,  Facebook-ի տարեկան զուտ շահույթը կազմել է 53 մլն դոլար, ինչը 95%-ով պակաս է 2011թ. ցուցանիշից։

 

2012-ին Facebook-ի շահույթը նվազել է 95%-ով