NASA-ի ստեղծած դիրիժաբլը բեռնատարողության նոր ռեկորդ կսահմանի (տեսանյութ)

22:26 • 31.01.13

ԱՄՆ NASA-ի կողմից ստեղծվող օդային սարքը պետք է օդով բեռնափոխադրման ոլորտում հեղափոխություն իրականացնի: Aeroscraft-ը կկարողանա երեք անգամ ավել քաշ բարձրացնել, քան ամենաժամանակակից օդային տրանսպորտային միջոցները կամ ռազմական օդանավերը, հաղորդում է russian.rt.com-ը:


Եվս մեկ շահեկան առանձնահատկություն` դիրիժաբլը մեկնարկի և վայրէջքի վազքուղու կարիք չունի:
NASA-ի օդային փոխադրամիջոցը ռազմական նշանակություն կունենա: Այն ֆինանսավորվում է Պենտագոնի և NASA-ի կողմից, և նրանք համատեղ արդեն նախագծում ներդրել են 35 մլն ԱՄՆ դոլար:


Դիրիժաբլի երկարությունը 140 մետր կլինի, և կկարողանա 66 տոնա բեռ բարձրացնել: Նախնական գնահատմամբ, Aeroscraft պատրաստ կլինի 3 տարի անց: Ներկայում պատրաստ է սարքի փոքրացված տարբերակը:


Ամերիկացիները օրերս առաջին թռիչքային փորձարկումներն են իրականացրել: Մասնագետները մտավախություններ ունեն էքստրեմալ եղանակային պայմաններում դիրիժաբլի կայունության վերաբերյալ, մասնավորապես, ուժգին քամու պարագայում:


Aeroscraft-ը պատրաստվում է գերթեթև ածխածնամանրաթելային հյուսվածքից և ալիումինից:


Մասնագետների պնդմամբ, երբ այն պատրաստ լինի, հեղափոխություն կառաջացնի լոգիստիկայի ոլորտում: Շատ էժան, մեծ բեռնատարությամբ և հարմար փոխադրամիջոց կստացվի, որը կմրցակցի նույնիսկ ցամաքային և ջրային տրանսպորտի հետ: 

 

 

NASA-ի ստեղծած դիրիժաբլը բեռնատարողության նոր ռեկորդ կսահմանի (տեսանյութ)