ՆԱՍԱ-ն տիեզերք է արձակել նոր սերնդի արբանյակ
ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, այսօր Կանավերալ հրվանդանի վրա գտնվող տիեզերակայանից արձակել է Atlas-5 հրթիռակիրը, որն ուղեծիր պետք է դուրս բերի նոր սերնդի TDRS-K արբանյակը, որն էլ իր հերթին պետք է ծառայի ուսումնասիրություների և տվյալների փոխանցման համար, հայտնում է Взгляд-ը։
Արբանյակը տեղադրվել է հրթիռակրի վերին հատվածում գտնվող հատուկ կապսուլայի մեջ։ Հրթիռակրի արձակումից մոտ մեկուկես ժամ անց TDRS-K-ն կհանվի գեոստացիոնար ուղեծիր, որտեղից էլ 10 օր անց այն կտեղափոխվի շրջանաձև ուղեծիր՝ հայտնվելով Երկրի մակերևույթից 36 հազար կմ բարձրության վրա։
Այնուհետև մասնագետները կփորձարկեն նոր սարքը և, եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա այն ծառայության կանցնի ՆԱՍԱ-ում։ TDRS-K-ի շահագործման ժամկետը կազմում է 15 տարի։ Նման 2-րդ արբանյակը տիեզերք կարձակվի մի տարուց։










