Samsung-ն ապրիլին կարող է ներկայացնել Galaxy S4-ը

17:17 • 31.01.13

Էլեկտրոնիկայի արտադրությամբ զբաղվող առաջատար ընկերություններից մեկը՝ հարավկորեական Samsung ընկերությունը,  արդեն այս տարվա ապրիլին կարող է ներկայացնել Galaxy S4 սմարթֆոնը, հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով Phonearena-ին։

 

Կայքի տրամադրության տակ են հայտնվել փաստաթղթեր, համաձայն որոնց՝ նոր սմարթֆոնը վաճառքում կհայտնվի ապրիլի կեսերից։

Սմարթֆոնի տեխնիկակական բնութագրի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ, սակայն պրոֆիլային ԶԼՄ-ները ենթադրում են, որ նորույթը կունենա 10 սմ էկրան,  Exynos 5 քառամիջուկ պրոցեսոր՝ 2 գեգահերց հաճախականությամբ, 2 գեգաբայթ օպերատիվ հիշողությամբ և 64 գեգաբայթ՝ տվյալների պահպանման համար։

 

Անցած տարվա մայիսի 29-ին Samsung-ը ներկայացրել էր Galaxy SIII սմարթֆոնը և արդեն 40 մլն օրինակ է վաճառել ամբողջ աշխարհում։
 

Samsung-ն ապրիլին կարող է ներկայացնել Galaxy S4-ը