Առցանց էթնիկ զտումներ, վիրտուալ սև շուկաներ և ինտերնետի մյուս սարսափները՝ մոտ ապագայից. Google-ի կանխատեսումները (տեսանյութ)
Google ընկերության նախագահ Էրիկ Շմիդտն իր մտահոգությունն է հայտնել ինտերնետի ապագայի վերաբերյալ, որոնք Russia Today-ը ի մի է բերել ռեպորտաժով:
7,5 մլրդ դոլար կարողություն ունեցող այդ մարդը նկատել է, որ բարձր տեխնոլոգիաների մեծացող մատչելիությունը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների իրական կյանքում:
Տեխնոլոգիական առաջընթացի «մեդալի հակառակ կողմը», ըստ Շմիդտի, սարսափեցնող է. վիրտուալ գողություններ, շանտաժներ և անգամ առցանց էթնիկ զտումներ: Իսկ այս ամենի հետ մարդկությունը կարող է բախվել մոտ ապագայում:
Արդեն այսօր կան դեպքեր, երբ կիբեռ ահաբեկիչները արգելափակում են մուտքը համակարգիչ և փրկագին պահանջում ստեղնաշարի աշխատանքի վերականգնման հնարավորության դիմաց: Նրանք կկարողանան նաև անօդաչու թռչող սարքեր տնօրինել:
Առաջիկայում, ըստ Google-ի ներակայցուցչի, առևանգելու են անգամ օգտատերերի էջերի ավատարները, որոնք հետո աճուրդի են հանվելու վիրտուալ սև շուկաներում:










