ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստացել է ISO 26000 ուղեցույցների հանձնարարականները հաջողությամբ իրականացնելու վերաբերյալ հաստատման վկայագիր
Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում բջջային ծառայություններ մատուցող առաջին ընկերությունն է, որը հաջողությամբ սկսեց կիրառել ISO 26000 ուղեցույցների հանձնարարականները: Այս մասին տեղեկացնումէ ընկերության մամուլի ծառայությունը։
ISO 26000 կատարողականի գնահատումը սահմանում է կազմակերպության կատարողական արդյունավետությունը և սոցիալապես պատասխանատու գործելակերպի անընդհատ բարելավումը: Որպես ուղեցույցներ` ISO 26000-ն առաջարկում է լուծումների բազմաթիվ տարբերակներ, որոնց ընտրության հարցում կազմակերպությունը կարող է դրսևորել ազատ մոտեցում:
ISO 26000-ը կազմակերպություններին խրախուսում է վերանայել շահառուների հետ իրենց հարաբերությունները և ընտրել ISO 26000-ի այն հանձնարարականները, որոնք ընկերությունների համար առավել կիրառելի են` համապատասխան ոլորտներում հասարակության հետ կապ հաստատելու և պահպանելու համար:
ISO 26000-ն ներառում է սոցիալական պատասխանատվության առանցքային յոթ կետ, որից յուրաքանչյուրի մասով ներկայացվում են հիմնական խնդիրները և տրվում համապատասխան քայլեր ու գործողություններ ձեռնարկելու հանձնարարական-խորհուրդներ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կատարողական արդյունավետությունը գնահատվել է բոլոր ցուցանիշներով: Ընդ որում, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամբողջությամբ փորձաքննությունն է անցել ներկայացված յոթ կետով:
• Կազմակերպության կառավարում
• Մարդու իրավունքներ
• Աշխատանքային գործընթացներ
• Շրջակա միջավայր
• Արդար գործառնական գործընթացներ
• Սպառողին վերաբերող խնդիրներ
• Համայքային ներգրավվածություն և զարգացում
Նշված սկզբունքները ՎիվաՍել-ՄՏՍ-ի որդեգրած հիմնարար արժեքներին համապատասխանում են ընկերության գործունեության առաջին իսկ օրվանից:
Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում տեղի ունեցավ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և The CSR ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարթին Նոյղեյթերի համատեղ մամուլի ասուլիսը:
Ռալֆ Յիրիկյանը մասնավորապես ասաց. «Հաջողությամբ անցնելով ISO 26000-ի փորձաքննությունը` ՎիվաՍել-ՄՏՍ-ը ոչ միայն ապացուցեց կորպորատիվ գործելաոճի բարձր ստանդարտներին իր հավատարմությունն ու համապատասխանելու վճռականությունը, այլև վերահաստատեց, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն ընկերության ռազմավարության մաս է կազմում»:
Մարթին Նոյղեյթերն ասել է. «ՎիվաՍել-ՄՏՍ-ն աշխարհում եզակի ընկերություններից է, և միակն է ԱՊՀ երկրներում, որ ստացել է հաստատման վկայագիր` ISO 26000 ուղեցույցների հանձնարարականներն իրականացնելու վերաբերյալ»:










