Անկարայում ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյունը իրականացնողը ազգությամբ թուրք էր. երկրի ՆԳՆ
Մահապարտ ահաբեկիչը, ով ուրբաթ պայթեցրել էր Անկարայում ԱՄՆ դեսպանատունը, Թուրքիայի քաղաքացի էր, հնարավոր է, պատկանել է ձախ ծայրահեղական խմբավորմանը, հայտարարել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Մուամմեր Գյուլերը, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
Ավելի վաղ նախարարը հայտարարել էր, որ պայթյունի հետևանքով զոհվել է ԱՄՆ դեսպանատան անվտանգության աշխատակից: Մեկ կին` 1974թ. ծնված լրջորեն վնասվել է, սակայն կյանքին վտանգ չի սպառնում: Անվտանգության երկու աշխատակիցների բուժօգնություն է տրամադրվել: Տուժած ԱՄՆ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ չեն տրամադրվել:
«Մենք տեղեկություններ ունենք, որ հարձակում իրականացրած անձը` թուրք է, 30 տարեկան, նախկինում դատվապարտված: Այնուամենայնիվ, քանի դեռ փորձաքննության տվյալները պատրաստ չեն, ես պնդում չեմ անի: Ամենայն հավանականությամբ, հարձակվողը անօրինական «ձախ» խմբավորման անդամ է», - ասել է Գյուլերը:
Ավելի վաղ թուրքական հեռուստատեսությունը հաղորդել էր, որ ահաբեկիչը կարող է մարքսիստական «Կուսակցություն/թուրքիայի ժողովրդի ազատագրման ճակատ» խմբավորման անդամ լինել:










