«Բարգավաճ Հայաստանն» իր մտահոգությունն է հայտնում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի առթիվ

12:21 • 01.02.13

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով իր մտահոգությունն է հայտնում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի առթիվ ու ակնկալում, որ իրավապահ մարմինները արագ ու արդյունավետ քննություն կիրականացնեն։


Ստորև ներկայացնում ենք ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանի տարածած հաղորդագրությունը։


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր խորը մտահոգությունն է արտահայտում ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանի հետ տեղի ունացած դեպքի առթիվ: Մարդկայնորեն հայտնում ենք մեր զորակցությունն իրեն, իսկ իրավապահ մարմիններից ակնկալում ենք հնարավորինս արագ և արդյունավետ քննության իրականացում:


ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու
Տիգրան Ուրիխանյան