Վախճանվել է լեգենդար բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանը
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում այսօր առավոտյան վախճանվել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանը:
Մելբուրնի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի եռակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Ենգիբարյանն ապրիլին կդառնար 81 տարեկան:
Վլադիմիր Ենգիբարյանը ծնվել է 1932թ. Երեւանում: Նա ԽՍՀՄ առաջին բռնցքամարտիկն էր, որ արժանացավ Եվրոպայի եռակի չեմպիոնի տիտղոսին:
Լեգենդար մարզիկը 1959թ. հիմնադրել է Երեւանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը, որ ղեկավարել է մինչեւ 1993թ-ը` Միացյալ Նահանգներ տեղափոխվելը:










