Հաիթիում օձահման պատրաստվում է ավանդական դիմակահանդեսին (լուսանկարներ)
Courier Mail-ը ֆոտոռեպորտաժ է ներկայացրել այն մասին, թե օձահման ինչպես է նախապատրաստվում առաջիկա ավանդական նախածոմային կառնավալին:
Սաինտիլուս Ռեսիլուս անունով օձահման նախ օձին սովորեցնում է ճանաչել իր հոտը: Նա նաև զբաղվում է օձեր որսալով, որոնց օգտագործում է իր փողոցային ելույթների ժամանակ: Օձերով և այլ կենդանիներով ներկայացումների միջոցով նա կարողանում է վաստակել իր տան վարձը և սոված չմնալ. այդպես՝ 1974-ից ի վեր: Հաիթիում գործազրկության մակարդակը գերազանցում է 60 տոկոսը:
Օձերը Ռեսիլուսին չեն վնասում, նրանք ոչ թունավոր են համարվում, սակայն թունավորել են նրա կյանքը. 1991-ին նրան լքել է կինը: Իսկ խայթոցներից առաջացած վերքեր ու սպիներ թողել են վայրի բվերը, որոնց հետ նա ևս հանդես է գալիս:










