Ճապոնական ավիաընկերությունը 14,4 մլն դոլար փոխհատուցում է պահանջում Boeing-ից
Ճապոնական All Nippon Airways (ANA) ավիաընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է ետ ստանալ այն բոլոր ֆինանսական կորուստները, որոնք կրել է Boeing Dreamliner ինքնաթիռների մարտկոցների հետ կապված խնդիրների պատճառով, գրում է Daily Mail-ը։
ANA-ն Boeing-ի ամենախոշոր հաճախորդն է՝ ունենալով 17 հատ Dreamliner, որոնցով արդեն մոտ 2 շաբաթ է՝ որևէ չվերթ չի իրականացվում։ Մարտկոցների հետ կապված անսարքության մի քանի դեպքերից հետո ավիաընկերությունը ստիպված է եղել հետաձգել 459 ներքին և միջազգային չվերթ, ինչն արժեցել է 15,4 մլն դոլար։
Ի մի բերելով իր կրած վնասների չափը՝ ANA-ն հայտարարել է, որ պատրաստվում է 15,4 մլն դոլարի տուգանք ներկայացնել Boeing-ի դեմ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ճապոնիայից հետո Dreamliner-ի շահագործումից հրաժարվել են նաև ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Չիլին և Եվրոպան։










