Մեքսիկայում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 25-ի
Մեքսիկայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ մայրաքաղաք Մեխիկոյում գտնվող Pemex պետական նավթային ընկերության շտաբ-բնակարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը 14-ից հասել է 25-ի։ Այս մասին տեղակացնում է The Guardian-ը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, պայթյունը վնասել է գրասենյակի 3 հարկերը՝ ստիպելով հարյուրավոր աշխատողների փողոց դուրս գալ, իսկ շրջակա տարածքն էլ լցվել է ծխի հաստ շերտով։
Ինչպես նշել է երկրի ներքին գործերի նախարար Միգել Անխել Օսորիո Շոնը, բացի զոհերից, 100 մարդ հոսպիտալացվել է՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։










