Պակիստանում 1 հոգևորականի սպանության դիմաց 22 մարդ է սպանվել
Պակիստանի հյուսիս-արևմուտքում մահապարտ ահաբեկիչը հարձակվել է մզկիթների վրա. պայթյունի հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ, հայտնում է NY Times-ը: CNN-ի հաղորդմամբ՝ 4 տասնյակ վիրավորների գրեթե կեսի վիճակը ծանր է:
Հարձակումը տեղի է ունեցել Քհիբեր-Պակհտունքհվա նահանգի Հանգու քաղաքի կենտրոնում՝ շուկայի տարածքում, որտեղ և շիական, և սուննիական մզկիթներ կան:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան»-ը՝ ասելով, որ սա վրեժ է հինգշաբթի օրը Կարաչի քաղաքում սուննի հոգևորականի սպանության դիմաց:










