Samsung-ի ղեկավարը հաղթել է բարեկամների կողմից իր դեմ ներկայացված դատական գործը

12:46 • 01.02.13

Հարավկորեական Samsung ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Լի Գոն Հին հաղթել է իր բարեկամների կողմից իր դեմ ներկայացված դատական գործը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։

 

Հայցորդները պահանջել էին իրենց փոխանցել կորպորացիայում ընդգրկված մի շարք ընկերությունների մոտ 4 մլրդ դոլար արժողությամբ բաժնետոմսերը։


Samsung-ի ղեկավարի դեմ հայցը, մասնավորապես, ներկայացրել էին նրա ավագ եղբայրը՝ Լի Մեն Հին, ավագ քույրը՝ Լի Սուկ Հին։ Եվս մեկ հայց էլ ներկայացրել էր Լի Գոն Հիի զարմիկի՝ Լի Չժե Չենի ընտանիքը։

 

Բարեկամների հավաստմամբ՝ Լի Գոն Հին իր հոր և Samsung Group-ի հիմնադիր Լի Բյոն Չհոլի մահից հետո թաքցրել է Samsung Electronics և Samsung Life Insurance ընկերությունների մոտ 4 մլրդ դոլար արժողությամբ բաժնետոմսերը՝ դրանցով չկիսվելով մյուս ժառանգների հետ։
 

Samsung-ի ղեկավարը հաղթել է բարեկամների կողմից իր դեմ ներկայացված դատական գործը