Լոնդոնում բացվել է Արևմտյան Եվրոպայի ամենաբարձր շինության վրա գտնվող դիտահարթակը

22:13 • 01.02.13

Լոնդոնում բացվել է Արևմտյան Եվրոպայի ամենաբարձր շինության՝ «Շարդ»-ի վրա գտնվող դիտահարթակը:
Բացմանը ներկա են եղել Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը և «Շարդ»-ի իտալացի ճարտարապետ Պենցո Պիանոն, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Քաղաքապետի նշել է, որ այն մայրաքաղաքի ամենազարմանահրաշ վայր է դառնալու. «Այստեղ գտնվելը նման է ինքնաթիռով թռչելուն, այստեղից երևում են բոլոր գետերը, Բուկինգեմյան պալատը և նույնիսկ իմ գրասենյակը»:


Դիտահարթակի տոմսի արժեքը 24.95 ֆունտ ստեռլինգ է մեծահասակների համար, իսկ երեխաների համար` 18.95: Բրիտանական մայրաքաղաքի գեղեցկությունը կարելի է գնահատել 68-րդ, 69-րդ և 72-րդ հարկերից:

 

«Շարդ»-ի աշխատակիցների խոսքով բարենպաստ եղանակին դիտահարթակից հնարավոր է լոնդոնյան տեսարանը վայելել 64 կմ շառավղով: Բացի այդ այցելուների համար տեղակայված են հատուկ էլեկտրական հեռադիտակներ, որոնք ոչ միայն մոտեցնում են դիտման ենթակա օբյեկտները, այլ նաև տեղեկություններ են տրամադրում դրանց մասին: