Ուկրաինայում Wikipedia-ի պատվին աստերոիդ են կոչել

09:47 • 01.02.13

Հանրահայտ առցանց հանրագիտարան Wikipedia-ի պատվին Ուկրաինայում անվանվել է Արեգակնային համակարգի աստերոիդներից մեկը, հայտնում է Интерфакс-ը։

 

«Թիվ 274301 աստերոիդը հայտնաբերվել է Ուկրաինայի միակ մասնավոր Անդրուշևսկի աստղադիտարանում։
Այն դասվում է աշխարհի ամենաարդյունավետ  20 աստղադիտարանների շարքին, քանի որ դրա միջոցով 2011թ. ի վեր հայտնաբերվել է 90-ից ավելի աստերոիդ»,-նշվում է «Վիկիմեդիա Ուկրաինա» հասարակական կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ։

 

Նորահայտ աստերոիդը Wikipedia-ի անունով կոչելու գաղափարն առաջարկել է նշված կազմակերպության անդամներից մեկը։ Այնուհետև համապատասխան դիմում է ներկայացվել աշխարհի ամենահեղինակավոր 15 գիտնականներից բաղկացած Փոքր մոլորակների անվանակարգության հանձնաժողով, որն էլ միաձայն կերպով ընդունել է  274301 աստերոիդը Wikipedia-ի անունով կոչելու որոշումը։

 

Ուկրաինայում Wikipedia-ի պատվին աստերոիդ են կոչել