Facebook-ի «սեքս հավելվածը» ներբեռնումների ռեկորդ է սահմանել

21:30 • 02.02.13

Facebook սոցիալական ցանցի օգտատերերը Bang with Friends (Քնիր ընկերներիդ հետ) հավելվածը հայտնվելու առաջին իսկ շաբաթվա ընթացքում ներբեռնել են ավելի քան 20 հազար անգամ:


Համեմատելու համար շատ առաջատար ԶԼՄ-ների Facebook հավելվածները իրենց գոյության ողջ ընթացքում 10 հազար ներբեռնման ցուցանիշին հազիվ են հասնում, հաղորդում է eizvestia.com-ը:


Նոր ծրագիրը հնարավորություն է տալիս սոցցանցի օգտատերերին ընկերների շարքում նշել նրանց, ում հետ նրանք չէին հրաժարվի սեռական հարաբերություններ ունենալ:


Նշումները կատարվում են ձեռքով, իսկ հավելվածը օգտատիրոջը տեղեկացնում է համընկնումների մասին, երբ ընտրված ցանկից որևէ մեկը ևս նրան նշած է լինում:


Հավելվածի ստեղծողները հայտարարում են, որ իրենց նպատակն էր մարդկանց օգնել սեփական սեռական համակրանքների մասին ճշմարտությունը ասելու հարցում:


Bang with Friends-ի արագ տարածումը արդեն ընդօրինակող հավելվածների տարածման բումի է հանգեցրել, որոնք փորձում են նույնը այլ սոցիալական ցանցերում ներդնել:


Մասնավորապես, հայտնի է դարձել «Քնիր պրոֆեսիոնալի հետ» հավելվածը, որը գործում է LinkedIn-ում: