Բրիտանիայի բանտերում մուսուլմանների սննդի մեջ խոզի միս է հայտնաբերվել

15:19 • 02.02.13

Բրիտանիայի արդարադատության նախարարությունը պատրաստվում է դադարեցնել համագործակցությունն այն ընկերության հետ, որը միս է մատակարարում բանտերին. բանն այն  է, որ իսլամի կանոններով թույլատրելի մսով կարկանդակներում հայտնաբերվել է խոզի մսի ԴՆԹ-ի հետքեր, հայտնում է Вести-ն։ 

 

Այժմ տարվում է միջադեպի հետաքննություն։ Ըստ արդարադատության նախարարության տվյալների՝ չափանիշերին չհամապատասխանող մթերքներն առգրավվել են։ Շարիաթը խստորեն արգելում է մուսուլմաններին խոզի միս օգտագործել։


Բրիտանիայի արդարադատության նախարար Ջերեմի Ռայթն այս միջադեպը «բացարձակապես անընդունելի» է անվանել։