Չինաստանում ավտոբուսն ընկել է անդունդը, կա 9 զոհ, 32 վիրավոր (լուսանկարներ, տեսանյութ)

11:05 • 02.02.13

Չինաստանի հյուսիս-արևմուտքում ավտոբուսն ընկել է անդունդը, որի հետևանքով 9 մարդ զոհվել է, 32-ը ստացել վնասվածքներ, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով «Սինխուա» գործակալությանը։


Պատահարը տեղի է ունեցել ուրբաթ ուշ գիշեր՝ Ցինյան քաղաքից ոչ հեռու։


Լուսնային
օրացույցի համաձայն Ամանորի նախօրեին, որն այս տարի փետրվարի 10-ն է, միլիոնավոր չինացիներ վերադառնում են տուն՝ տոնը ընտանիքի անդամների հետ դիմավորելու համար։ Այս շրջանում ավելանում է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, նշում է աղբյուրը։