Հիլարի Քլինթոնը զիջել է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնը Ջոն Քերիին

10:11 • 02.02.13

Հիլարի Քլինթոնը ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը զիջել է դեմոկրատ Ջոն Քերիին՝ վստահություն հայտնելով, որ իր հետնորդը շատ հաջող կղեկավարի, հայտնում է РИА-Новости-ն։


Դիմելով
իր գործընկերներին՝ Քլինթոնն անկեղծորեն ասել է, որ շատ կկարոտի նրանց, իսկ աշխատողներն էլ իրենց ձեռքերում պահել են մի մեծ պաստառ «Շնորհակալություն» գրությամբ։


«
Ինձ համար մեծ պատիվ էր աշխատել ձեր վարչակարգում և աշխարհում ներկայացնել մեր երկիրը։ Ես ավելին քան վստահ եմ, որ ԱՄՆ-ն գլոբալ լիդեր է և բոլոր հնարավորություններն ունի աշխարհում բարության ուժը լինել»,- գրված է եղել Քլինթոնի՝ նախագահ Բարաք Օբամային ուղղված նամակում։


Քլինթոնի
վերջին օրը պետքարտուղարի պաշտոնում ստվերել է Անկարայում ԱՄՆ դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը, ինչ հետևանքով 1 մարդ է զոհվել։