Զիմբաբվեում արդեն հաստիքային դահիճ կա
Զիմբաբվեում նոր հաստիքային դահիճ է աշխատանքի անցել: Պետական այդ պաշտոնը թափուր էր 2005թ., երբ աշխատանքից հեռացել էր մահապատիժներն ի կատար ածող նախորդ պաշտոնյան, հաղորդում է vesti.ru-ն:
Երկար տարիներ որոնվող նոր թեկնածուին գտնել հնարավոր է դարձել միայն գովազդից հետո, որը տեղի իշխանությունները տեղադրել են ԶԼՄ-ներում:
Դահիճի պաշտոնում կաշխատի Մալավիից ժամանած տղամարդը:
Ներկայում Զիմբաբվեի բանտերում 17 հազար դատապարտյալ է պահվում, որոնցից 76 մարդ մահապատժի է սպասում:










