Ֆիլ արջամուկն ԱՄՆ-ի համար շուտափույթ գարուն է կանխատեսել

18:39 • 02.02.13

Ամերիկյան Փանքսաթոնի քաղաքում այսօր նշվել է Արջամկան օրը։ Տոնակատարության ժամանակ Ֆիլ արջամուկը դուրս է եկել որջից և չի վախեցել իր ստվերից, ինչը նշանակում է, որ գարունն այս տարի շուտ կգա, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով The Huffington Post-ին։

 

Արջամկան օրն ԱՄՆ-ում ու Կանադայում նշվում է փետրվարի 2-ին։ Լեգենդի համաձայն՝ եթե արջամուկ-գուշակողը դուրս է գալիս իր որջից, սակայն վախենում է իր ստվերից ու հետ մտնում, ապա ձմեռը դեռ 6 շաբաթ էլ կտևի, իսկ եթե Ֆիլը չի տեսնում իր ստվերը և դուրս է գալիս հանգիստ, ինչն էլ տեղի էր ունեցել այս անգամ, ապա գարունը շուտ կգա։

 

Ամեն տարի Արջամկան օրը Փանքսաթոնի քաղաք են այցելում հազարավոր զբոսաշրջիկներ։