Հրդեհ Աէրացիայում, բնակիչը թունավորվել է շմոլ գազից

12:21 • 02.02.13

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից փետրվարի 1-ին՝ ժամը 16.25-ին, Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աէրացիայի փողոցի 1/1/Ա շենքի բնակարաններից մեկում հրդեհ է:


Ըստ Ոստիկանության կայքի՝ հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 16.55-ին:


Մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված բնակարանում հրդեհ է բռնկվել և շմոլ գազի թունավորումով շտապօգնության խումբը Ժամը 17.10-ին «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել 1951 թ. ծնված Նոնա Հ.-ին, որը, ըստ բժշկի տեղեկանքի՝ ի վիճակի չի եղել հաղորդում տալու:


Հրդեհի պատճառած վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: