Ֆրանսիայի խորհրդարանը թույլատրել է գեյերին ամուսնանալ

18:46 • 02.02.13

Ֆրանսիայի ազգային ժողովը հավանություն է տվել օրենքի առաջին հոդվածին, որը թույլատրում է միասեռական զույգերին ամուսնանալ և երեխաներ որդեգրել, հաղորդում է BBC-ն:

 

Հոդվածը, որը հաստատել են ֆրանսիական խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները, ամուսնությունը մեկնաբանում է որպես երկու մարդկանց միջև միություն, այլ ոչ բացառապես տղամարդու և կնոջ միջև:


Նախագահ Ֆրանսուա Օլանդի խոստումը` հնարավորություն տալ ամուսնանալ տարբեր սեռական կողմնորոշում ունեցաղ մարդկանց, բուռն քննարկումներ և վեճեր է առաջացրել ֆրանսիացիների շրջանում:

 

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Փարիզի փողոցներում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել ՝ինչպես այդ օրենքի կողմնակիցների, այնպես էլ ընդդիմադիրների մասնակցությամբ: