Վրացական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա՝ արտահանման շուրջ բանակցությունների

20:08 • 02.02.13

Վրաստանի պատվիրակությունը կիրակի առավոտյան կմեկնի Մոսկվա, որտեղ փետրվարի 4-ին Роспотребнадзор-ի ղեկավարության հետ բանակցություններ են նշանակված վրացական գինիների, հանքային ջրերի և այլ արտադրանքի ռուսական շուկա մատակարարման վերականգնման հարցերով, հաղորդում է INTERFAX գործակալությունը:


Ինչպես
գործակալությանը հայտնել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Նանա Չինչիլակաշվիլին, պատվիրակության կազմում ներառված են պետական կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև մասնավոր հատվածը ներկայացնող անձիք:


Նրանք
լիազորված են երկխոսություն վարել ռուսական կողմի հետ վրացական արտադրանքի ռուսական շուկա վերադարձնելու բոլոր կոնկրետ մանրամասների վերաբերյալ: