Google-ը 82մլն դոլար կներդնի ֆրանսիական ԶԼՄ-ներում

01:14 • 02.02.13

Ամերիկյան ինտերնետ հսկա Google-ի ներկայացուցիչները Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ներկայությամբ համաձայնագիր են կնքել, ըստ որի ընկերությունը 82մլն դոլար կներդնի «թվային իրողություններին ոչ լիարժեք ադապտացված» ֆրանսիական ԶԼՄ-ներում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Փոխարենը Google-ը կստանա իրավունք օգտագործել և որոնողական համակարգում տեղադրել տեղեկատվություն, որի իրավունքը պատկանում է տեղական մեդիառեսուրսներին: Ավելի վաղ, Ֆրանսիական ԶԼՄ-ները կորպորացիայից գումար էին պահանջել իրենց հոդվածները հրապարակելու համար, ինչն ինտերնետ հսկան մերժել էր: