Հս. Կորեան սպառնում է ԱՄՆ-ին «կոշտ պատասխան հարվածով»՝ երկակի քաղաքականության համար

15:40 • 02.02.13

Հյուսիսային և Հարավային Կորեաների կողմից իրականացված գիտահետազոտական արբանյակներով հրթիռների արձակումների նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը երկակի չափանիշեր է կրում, կարծում են Հս. Կորեայի ԱԳՆ-ում։

 

Ինչպես հայտնում է Взгляд-ը, երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ ԱՄՆ-ն թույլ չի տալիս Հս. Կորեային արբանյակ արձակել՝ «առանց որևիցե օրինաչափ պատճառի», սակայն նույնը թույլ է տալիս Հարավային Կորեային։

 

«Դա երկակի չափանիշերի ու հանդգնության գագաթնակետն է։ Ամերիկյան մտածելակերպը, ամերիկյան չափանիշերը կարող են գործել այլ երկրների համար, սակայն ոչ ԿԺԴՀ-ի»,- հայտնել են Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) ԱԳՆ-ից։

 

 

Հայտնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունած բանաձևով քննադատել է Հս. Կորեայի կողմից արբանյակով հրթիռի արձակումը, որը կարող է համալրված լինել միջուկային մարտագլխիկով, ինչպես նաև խստացվել են երկրի նկատմամբ պատժամիջոցները։ Հս. Կորեան ի պատասխան հայտարարել է, որ կուժեղացնի ռազմական հզորությունը։