Մոսկվան պատրաստ է պարբերական շփումների Սիրիայի ընդդիմության հետ. Լավրով
Ռուսաստանը պատրաստ է պարբերաբար շփումներ հաստատել սրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Սիրիայի ընդդիմության ազգային կոալիցիայի և հեղափոխական ուժերի ղեկավար Ահմեդ Մուազ Ալ-Խաթիբի հետ հանդիպման արդյունքում, հաղորդում է ИНТЕРФАКС գործակալությունը:
«Ես պարոն Խաթիբին հիշեցրել եմ, որ մենք այդ կոալիցիայի ընտրությունից և նրան ղեկավար նշանակումից անմիջապես հետո հետաքրքրություն էինք արտահայտել պարբերական շփումներ հաստատելու: Մենք դա կիրականացնենք»,- Մյունխենից Մոսկվա ճանապարհին լրագրողներին ինքնաթիռում ասել է Սերգեյ Լավրովը:
Ինչպես նշել է ՌԴ արտգործնախարարը, նրա հանդիպումը Ահմեդ Մուազ Ալ-Խաթիբի հետ տեղի է ունեցել մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակում` վերջինիս նախաձեռնությամբ:










