Պակիստանում միանգամից 12 մահապարտ ահաբեկիչ գրոհել են ռազմական պահակակետը
Պակիստանի հյուսիս-արևմուտքում «Թալիբան» շարժման անդամ 12 ահաբեկիչ գրոհել են ռազմական պահակակետի վրա, հաղորդում է Россия 24-ը:
Բոլոր թալիբները «մահապարտի գոտի» են կապած եղել։ Բացի այդ, նրանք ինքնաձիգներ և նռնականետներ են ունեցել: Մարտը ավելի քան 3 ժամ է շարունակվել:
Հարձակման հետևանքով 13 զինծառայող և 10 խաղաղ բնակչ է զոհվել: Գրոհած բոլոր թալիբները ոչնչացվել են:










