Լեհաստանաբնակ ադրբեջանցիներն Ադրբեջանի իշխանությունների դեմ բողոքի ակցիա են անցկացրել

16:58 • 02.02.13

Երեկ բողոքի ակցիա է տեղի ունեցել Լեհաստանում Ադրբեջանի դեսպանատան առջև: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Contact.az կայքը, ակցիային մասնակցել են ինչպես լեհաստանաբնակ ադրբեջանցիները, այնպես էլ լեհ իրավապաշտպաններ:


Ակցիայի մասնակիցներն Ադրբեջանի իշխանություններից պահանջել են ազատ արձակել հունվարի 26-ին Բաքվի կենտրոնում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվածներին:


Հիշեցնենք, որ հունվարի 26-ին ընդդիմադիր կուսակցությունները  Բաքվի կենտրոնում բողոքի ակցիա էին կազմակերպել` ի նշան Իսմայիլլիի շրջանի բնակիչների հետ համերաշխության: Ադրբեջանական այդ շրջանում հունվարի 23-24-ին զանգվածային բողոքի ակցիաներ ու անկարգություններ էին տեղի ունեցել` շրջանի ղեկավարի հրաժարականի պահանջով:

 Ցույցը, սակայն, րոպեներ անց ցրվել էր, ձերբակալվել էր մի քանի տասնյակ մարդ, այդ թվում` իրավապաշտպաններ և լրագրողներ: