Օբամայի թիկնապահների սեքս-սկանդալի պատճառով՝ ԱՄՆ գաղտնի ծառայության ղեկավարը լքում է պաշտոնը

14:36 • 02.02.13

Միացյալ Նահանգների գաղտնի ծառայության ղեկավար Մարկ Սալիվանը հայտարարել է, որ փետրվարի 22-ին կլքի իր պաշտոնը։ Պատճառն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անվտանգության աշխատակիցների հետ կապված սկանդալն է, երբ Օբամայի՝ Կոլումբիա այցի ժամանակ նրան ուղեկցող անվտանգության աշխատակիցները հասարակաց տուն էին այցելել, հայտնում է Взгляд-ը։

 

Սալիվանը Գաղտնի ծառայությունը ղեկավարել է ավելի քան 30 տարի։ Իր կարիերան ծառայությունում նա սկսել է 1983-ից, իսկ 2006-ին ընտրվել է գերատեսչության ղեկավար։ Ծառայության հիմնական նպատակն է ապահովել բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքների, օտարերկրացի դիվանագետների անվտանգությունը, ինչպես նաև փողերի և արժեթղթերի կեղծման դեմ պայքարը։

 

Հիշեցնենք, որ Օբամայի թիկնապահների շուրջ սկանդալը հասունացել էր 2012-ի ապրիլին, երբ մամուլի տրամադրության տակ էր հայտնվել մի տեղեկություն, համաձայն որի՝ որոշ աշխատակիցներ ծառայության մեջ գտնվելու ընթացքում օգտվել են Կոլումբիայի մարմնավաճառների ծառայություններից և ալկոհոլ օգտագործել։

 

Անտանգության աշխատակիցները հեռացվել էին աշխատանքից, իսկ Սալիվանն էլ ստիպված է եղել «արդարանալ» Կոնգրեսի առաջ։