Սիրիական օդուժը ռմբահարում է Հալեպի ռազմավարական կարևորություն ունեցող շրջանը

18:25 • 02.02.13

Սիրիական ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն այսօր ռմբահարում են Հալեպի Շեյխ Սաիդ թաղամասը։ Այս մասին տեղեկությունները հաղորդել է Լոնդոնում տեղակայված Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը, փոխանցում է Интерфакс գործակալությունը:


«Օդանավերը մի քանի ավիահարված են հասցրել Շեյխ Սաիդ թաղամասին», - ասվում է խորհրդի հայտարարության մեջ:

 

Տեղեկություններ են ստացվում, որ լույս շաբաթ գիշերը զինված ընդդիմադիրները կարողացել են այդ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող շրջանը, որը Հալեպ քաղաքի կենտրոնական հատվածում է գտնվում, գրավել կառավարական ուժերից: