Թբիլիսիիում հայ մոդել-պարուհի է խեղդամահ արվել

16:08 • 02.02.13

Թբիլիսիում (Վրաստան) հայ է սպանվել: Ինչպես հաղորդում է վրացական Apsny.ge կայքը, փետրվարի 1-ի լույս 2-ի գիշերը, իր տան մուտքում խեղդամահ է արվել 18-ամյա մոդել Մարիամ Հարությունովան:

 

Հարեւանների խոսքով` աղջկան սպանել է երիտասարդ մի տղամարդ, որն այնուհետեւ փորձել է ինքնասպան լինել: Թե ով է այդ տղամարդը, չի հաղորդվում:

 

Հարևանները ենթադրում են, որ  նա սիրահարված է եղել Մարիամին:

 

Մարիամի մայրը ևս չի բացառել, որ աղջկան սպանող տղամարդը նրա երկրպագուներից է եղել: Նա պատմել է, որ Մարիամը որեւէ մեկին չի սիրել և մերժել է ամուսնության բոլոր առաջարկները: «Եվ ահա նա վճարեց դրա համար: Աղջկաս սիրահարվածներից մեկը սպանեց նրան»,-ասել է մայրը:

 

Մարիամն ապրում էր Թբիլիսիի Աթոնելի փողոցում`  եղբոր և մոր հետ: Աղջիկը մասնագիտությամբ մոդել էր, ինչես նաև պարում էր Թբիլիսիի համույթներից մեկում:

 

Փաստի առնչությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում: