Washington Post-ը ֆինանսական վնասների պատճառով վաճառում է խմբագրական շտաբ-բնակարանը

10:20 • 02.02.13

Ամերիկյան հեղինակավոր The Washington Post պարբերականը պատրաստվում է վաճառել ԱՄՆ-ի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող խմբագրական շտաբ-բնակարանը կապված վաճառքի ծավալների կրճատման և գովազդից ստացվող եկամուտների նվազման հետ, հայտնում է Газета-ն։


«Այդ շինությունն իրեն մեջ ամփոփոխում է Միացյալ Նահանգների պատմության մի մասը։ Այժմ մեր նպատակն է տեղափոխվել ավելի նոր, ժամանակակից շինություն, որը մեզ տնտեսելու հնարավորություն կտա»,- նշել է պարբերականի հրատարակիչ Քեթրին Ուեյմութը։


The Washington Post-ը, ինչպես և մյուս առաջատար տպագիր պարբերականները բախվում են թղթային տարբերակի վաճառքի ծավալների անկման խնդրի հետ։ Իսկ առցանց տարբերակի գովազդները դեռևս զգալի ֆինանսական եկամուտ չեն ապահովում։