Իրանի նախագահը 30 տարվա ընթացքում առաջին անգամ կայցելի Եգիպտոս
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հաջորդ շաբաթվա ընթացքում կայցելի Կահիրե՝ դառնալով Իրանի առաջին նախագահը, ով 1973թ.-ից հետո այցելում է Եգիպտոս. տեղեկացնում է ռուսական Взгляд-ը՝ Mignews-ի հղումով։
Հիշեցնենք, որ Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակից հետո դիվանագիտական հարաբերությունները Մերձավոր Արևելքի երկու խիտ բնակեցված երկրների հետ կապերը խզվել էին։
Ահմադինեժադը գլխավորելու է Իրանի պատվիրակությունը՝ Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում, որը տեղի է ունենալու Կահիրեում։
Առաջիկա այցի մասին հաղորդել է Մոջտաբա Ամանին, ով Իրանի շահերի ներկայացուցիչն է Կահիրեում և իրականացնում է դիվանագիտական գործառույթներ՝ դեսպանատան բացակայության պայմաններում։
«Ես հույս ունեմ, որ եգիպտա-իրանական հարաբերությունները կբարձրանան լիարժեք դիվանագիտության մակարդակի»,-ասել է Ամանին։










