Ալաբամայում թոշակառուն պատանդ է պահում 5-ամյա երեխայի
Ալաբամայի բնակիչ Ջիմմի Լի Դայքսը արդեն 5 օր գերության մեջ է պահում 5-ամյա մի երեխայի, որին նա առևանգել էր այն բանից հետո, երբ սպանել էր ավտոբուսի վարորդին: Վիետնամյան պատերազմի 65-ամյա վետերանը երեխային տարել էր իր ինքնաշեն ապաստարան: Այս մասին հայտնում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Բանակցությունները, որոնք ընթանում են օդափոխման համակագի անցքի միջոցով, դեռևս հաջողություն չեն ունեցել: Ոստիկանությունը չի հայտնում է, թե հնչել է արդյոք որևիցե պահանջ չարագործի կողմից:
Դրությունը էլ ավելի է բարդացնում այն փաստը, որ երեխան պիտի պարբերաբար դեղեր ընդունի: Դայքսը թույլ է տվել փոխանցել նրան դեղամիջոցներ և գրքեր: Հայտնի է նաև, որ երեխան առողջ է:
Հունվարի 30-ին, տեղի ժամանակով ժամը 4-ին չարագործը կանգնեցրել է ավտոբուսը, որը տեղափոխում էր 21 երեխա: Նա վարորդից պահանջել է իրեն տալ երկու երեխայի: Մերժում ստանալուց հետո նա 4 անգամ կրակել է տղամարդու վրա, ով տեղում մահացել է: Առևանգիչը պատանդ վերցնելով տղա երեխային՝ հեռացել է դեպքի վայրից:
Հասարակությունը փորձում է գտնել արարքի դրդապատճառները: Կա վարկած, որ պատճառները քաղաքական բնույթ կարող են կրել, քանզի Դայքսը միշտ քննադատում էր կառավարությանը:










