Լոռու մարզում ձնաբքի հետևանքով արգելափակվել 19 ավտոմեքենա

11:28 • 03.02.13

Երեկ երեկոյան, ժամը 17.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հարթագյուղի մոտակայքում ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն:


Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա (12 ուղևոր): Դեպքի վայր օգնության է մեկնել նաև ՊՆ թիվ N զորամասից 2 միավոր տեխնիկա: Հրշեջ-փրկարարները, ՃՇՇ աշխատակիցները և ՊՆ զինծառայողները արգելափակումից դուրս են բերել ևս 8 ավտոմեքենա. 7 ավտոմեքենա մնացել է տեղում. դուրսբերման աշխատանքները կշարունակվեն փետրվարի 3-ին:

Փրկարարական աշխատանքների ժամանակ 50 ուղևոր տարհանվել է Հարթագյուղ և Լուսաղբյուր գյուղեր: