«Բոինգ» ինքնաթիռը վթարային վայրէջք է իրականացրել Կրասնոդարում

13:17 • 03.02.13

Կրասնոդարից Մոսկվա թռչող «Բոինգ» ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել այն օդանավակայանում, որտեղից թռել էր. տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։


Թռիչքից մի քանի րոպե անց օդաչուի խցիկում աշխատել է ազդանշանային համակարգը և տեղեկացրել, որ ինքնաթիռի սրահի դուռը լավ չի փակվել։ Այդ պատճառով ինքնաթիռի հրամանատարը որոշում է կայացրել վերադառնալու՝ ուղևորների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Ինքնաթիռի սրահում գտնվել է 95 ուղևոր:


Ինքնաթիռը հաջողությամբ վայրէջք է կատարել, տուժածներ չկան։ Այժմ ուսումնասիրվում են տեղի ունեցածի պատճառները։