ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:26 • 03.02.13

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանա-պարհ¬ները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:


Փակ են Կոտայքի մարզի Արագյուղ-Բուժական, Լոռու մարզի Հարթագյուղ-Լուսաղբյուր միջհամայնքային ավտոճանապարհները:


Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզում` Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ելփին գյուղի և «Զանգեր» կոչվող հատվածները, Արագածոտնի մարզում` Ապարանի և Արագածի, Շիրակի մարզում` Զարիշատ-Շաղիկ, Գառնառիճ-Եղնաջուր, Ծաղկուտ-Զորակերտ, Բերդաշեն-Արդենիս և Ալվար միջհամայնքային ճանապարհները:


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմին¬դա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար: Մյուս բոլոր տիպի ավտոմեքենաների համար երթևեկությունը թույլատրելի է անվաշղթաների կիրառման դեպքում:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: